Կառավարության դիմաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի հետ հանդիպման փոխարեն, մոտեցան կառավարության շենքից դուրս եկող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։
Ցուցարարներից մեկի այն հարցին, թե ի՞նչ է լինելու սահմանների խնդիրը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց․ «Ես հստակ տեղյակ չեմ Ռուսաստանի վարած քաղաքականությունից, իսկ Հայաստանի քաղաքականությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ, որը ուզում է Հայաստան վերադառնալ, ինքը կարող է առանց խոչընդոտների դա անել։ Իսկ Հայաստանից դուրս գալու համար, ամեն մեկը պետք է իմանա, թե ինչ քաղաքականություն ունի այն երկիրը որտեղ ուզում են մուտք գործել»,- ասաց ԱԳ նախարարը։
Ցուցարարների հնչած հարցերից հետո, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ իրեն տալիս են այնպիսի հարցեր, որոնց, որ պետք է պատասխան տա միայն ՌԴ իշխանությունը։
Բողոքի ակցիա իրականացնողներից մեկին հետաքրքրեց՝ մինչև երբ պետք է պատանդի կարգավիճակում մնանք․ «Թող մեղմացումներ լինեն, սաղ երկրներում արտակարգ դրությունը ավարտվեց, մենակ մեզ մոտ ա, որ դեռ շարունակվում ա»։
Իսկ Զոհրաբ Մնացականյանը մնաց այն կարծիքին, որ որոշ չափով մեղմացումներ արդեն իսկ արվել են, իսկ ինչ վերաբերում է արտակարգ դրության ավարտին, նա ցուցարարներին հիշեցրեց կորոնավիրուսով վարակվածների բարձր ցուցանիշները, որի պատճառով էլ ՀՀ-ն մշակեց ներկայիս քաղաքականությունը։