Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցություններ է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Կողմերը վերահաստատել են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորմանը:
Հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: