Մինսկի տրակտորային գործարանի հազարավոր աշխատողներ շարասյունով շարժվում են դեպի Մինսկի կենտրոն: Բռնությունների դեմ երթի մասնակիցները նույնպես գնում են այնտեղ:
Գործարանի ներկայացուցիչը ասել է, որ աշխատողների մի մասը մնացել է ձեռնարկությունում, և վարչապետ Ռոման Գոլովչենկոն այժմ նրանց հետ զրուցում ե:
Սոցցանցերում հայտնում են, որ Մինսկի տրակտորային գործարանի աշխատողները պահանջում են Լուկաշենկայի հրաժարականը և նոր ընտրություններ: Նրանք պահում են «Մենք 20 հոգի չենք, այլ 16000» գրությամբ պաստառ: Սա պատասխան է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն դիտողությանը, որ MTZ-ում գործադուլ են հայտարարել միայն 20 մարդ:
Մարդիկ այժմ շարժվում են դեպի Կառավարության տուն երկու շարասյունով՝ MTZ-ի աշխատակիցները և բռնության դեմ երթի մասնակիցները: