Տավուշում օրերս ծեծի ենթարկված երեխաների դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց։ Այսօր էլ նույն ընտանիքից 5 երեխա է թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվել։ Sputnik Armenia-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել Խաշթառակում բնակվող ընտանիքի մասին։
Տավուշում ծեծված երկու երեխաները' 4 և 6 տարեկան տղաները, ապրում են բազմանդամ' 12 հոգանոց ընտանիքում, 2 սենյականոց փոքր տանը, միայն 7-ն անչափահաս երեխաներ են։ Նույն տանն ապրում են տատն ու պապը' Էմմա և Սամվել Հ.-երը, նրանց երկու երեխաները' Անուշավան և Մարիաննա Հ.-երը, ինչպես նաև Անուշավանի կինը' Անուշ Բ.-ն։ Վերջիններս երկու երեխա ունեն, իսկ մյուս 5 երեխաները Մարիաննա Հ.-ինն են։ Լինում են օրեր, որ բազմանդամ ընտանիքի երեխաները սոված են լուսացնում։

Ծեծի հետևանքով այժմ հիվանդանոցում են Մարիաննայի որդիներից մեկն ու Անուշավանի որդին։

Ընտանիքը սոցիալապես խիստ անապահով է. հոգեկան առողջության (մտավոր հետամնացություն) և լեզվական խնդիրներ ունեցող 28-ամյա Մարիաննան ամուսնացել է 17 տարեկանում, նա երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Ամուսնությունից որոշ ժամանակ անց կինը 2 երեխաների հետ, հղի վիճակում ամուսնալուծվել և հայրական տուն է վերադարձել։ Հետո ևս երկու երեխա է ունեցել արտամուսնական կապից։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: