ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ավարտել է Սպիտակ տան Վարդերի այգու վերականգնումը, հաղորդում է Ամերիկայի առաջին տիկնոջ մամուլի ծառայությունը:
Նորացված դիզայնի հիմք է ընդունվել Ռեյչել Լամբերտ Մելոնի նախագիծը: Մելոնը Քենեդի նախագահական զույգի ընկերն էր և օգնել էր Ժակլին Քենեդիին վերականգնել Սպիտակ տունը: Հենց նա էր, որ 1962թ.-ին Վարդերի այգուն տվեց իր այժմյան տեսքը:
Վարդերի այգին հարակից է Սպիտակ տան Արևմտյան թևին, մասնավորապես Օվալաձև գրասենյակին և ԱՄՆ նախագահի համար շատ հանրային միջոցառումների հարթակ է ծառայում: