Վրաստանի չորրորդ նախագահի տիկինը՝ Մակա Չիչուան, խոստովանել Է, որ լրջորեն Է խորհրդածում ապագայի մասին, քանի որ Գեորգի Մարգվելաշվիլիի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո իր ընտանիքը մնում Է առանց որեւԷ խնայողության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գեորգի Մարգվելաշվիլին պետության ղեկավարի պաշտոնից կհեռանա դեկտեմբերի 16-ին՝ հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնակալությունից հետո: Առաջին տիկնոջ խոսքով՝ երբ իր ամուսինը դեռ պաշտոնավարում Էր, «փողն իրենց բավականացնում Էր», իսկ այժմ իրենք «ոչինչ» չունեն: «Այնուամենայնիվ լավ կլիներ, եթե ես եկամտի որեւիցե աղբյուր ունենայի: Մենք ոչ մի կարգի խնայողություններ չունենք: Ոչինչ: Նախկինում մեզ բավականացնում Էր այդ փողը: Այժմ մենք ընդհանրապես առանց փողի ենք մնում»,- խոստովանել Է Չիչուան Rustavi2 հեռուստաընկերության եթերում: Նախագահի պաշտոնում Գեորգի Մարգվելաշվիլին ստանում Էր 7,2 հազար լարիի (շուրջ 2,7 հազար դոլարի) չափով աշխատավարձ: Վրաստանի օրենսդրության համաձայն՝ երկրի նախկին նախագահներն ստանում են իրենց աշխատավարձի չափով ամսական թոշակ: Սակայն թոշակը տրվում Է սոսկ այն դեպքում, եթե պետության նախկին ղեկավարը չի կարող աշխատել տարիքի կամ առողջական վիճակի պատճառով: Արդեն հայտնի Է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Գեորգի Մարգվելաշվիլին կվերադառնա դասախոսի աշխատանքին Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտում՝ քաղաքական փիլիսոփայության դասընթացով: