Օգոստոսի 24-ին ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի կատարին տեղացել է սեզոնի առաջին ձյունը: Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Վերջերս այդ շրջանում տեղացող հորդառատ անձրևները բիբլիական լեռան գագաթին թափվել են ձյան տեսքով: Գագաթը գրեթե ամբողջովին ճերմակել է։
Հայաստանի սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 4.000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։ Այդ նահանգում վերջին ժամանակներս նկատվում է ջերմաստիճանի անկում։
Թուրքիայում Արարատի գագաթի վրա տեղացող սեզոնի առաջին ձյունը կապում են ձմռան մոտալուտ գալստյան հետ, այն անվանելով' «ձմռան ավետաբեր»:
Աղբյուրը նշում է' ձյունապատումից հետո բացվել է հրաշալի տեսարան դեպի լեռը։
Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։մ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։
Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են «Աղրը դաղ»: