Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսուհետ Երեւանում ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու, չի ծառայելու այլ նպատակի և հակառակը՝ շատ տարածքներ, որոնք քարտեզի վրա նշված է, որ կանաչ տարածք է, բայց իրականում վաղուց դադարել է կանաչ լինել ոռոգման բացակայության պատճառով, վերականգնելու ենք:
Աշխատանքային շրջայց եմ կատարել Երեւանի կանաչապատ մի քանի տարածքներում, ծանոթացել եմ եղած խնիդիրներին ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքներին: «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» նորաստեղծ ՀՈԱԿ-ը ահռելի աշխատանք է կատարում»։