Ռուս բլոգեր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակը բարելավվել է, հայտնում է Բեռլինի CHARITE կլինիկայի մամուլի ծառայությունը: Նա դուրս է բերվել արհեստական կոմայից, և անջատվել է նրա թոքերի արհեստական օդափոխության սարքը: «Նա արձագանքում է բանավոր խթաններին: Սակայն դեռ վաղ է գնահատել նրա թունավորման երկարաժամկետ հնարավոր հետևանքները», - ավելացված է հաղորդագրության մեջ: