« Չի կարելի մարդկանց էս վիճակի մեջ դնել, մենք դիմում ենք ՊԵԿ-ին, դիմում ենք վարչապետին, մենք ձեր կողքն ենք էղել, դուք էլ այսօր մեր կողքը եղեք, մեզ չպետք է դրդեք, որ Հայաստանից գնանք» ։ Այս մասին այսօր հայտարարեց մաքսային փոփոխությունների դեմ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։ Լրագրողների հարցին, թե նախապես պայմանավորվածություն եղել է կողմերի միջև, ինչու են այժմ զարմացել, բողոքի մասնակից կինը նշեց, որ չէին սպասում նման թվեր, իմացել են, որ պետք է բարձրանան հարկերը, բայց ոչ նման ձևով, ու ոչ այս պահին, երբ մարդիկ պայքարում են հացի համար։

« Թող օրենքը շարադրեն ճիշտ, որ հասկանալի լինի, մենք էլ կարողանանք հակադարձել ճիշտ, էսքան մարդ ա էկել, կառավարությունից ոչ մեկ չի իջնում, խնդիրներ կան, որ երկակի են ստացվում, չեն իջնում, որ հասկանանք։ Էսօր ինչ ներմուծվելու ա, բերվելու ա վեց անգամ թանկ, իսկ դա վնասելու ա մեզ, որովհետև մենք էսօրվա դրությամբ դրանով ենք մեր ընտանիքը պահում։ Եթե սահմանները բաց լինեին, գուցե փակեինք բիսնեսը, գնայինք ուրիշ պետության մեջ բացեինք, իսկ հիմա այլընտրանք չեն թողնում» ։

Նշենք, որ մանր ու միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիները այժմ սպասում են ՊԵԿ-ի և Կառավարության արձագանքին։