ԱՄՆ Միչիգան նահանգի Քլինթոն քաղաքում գտնվող ամերիկացի ռեփեր Մարշալ Բրյուս Մեթերս III-ի (Էմինեմ) տուն է մտել չարագործը եւ սպառնացել սպանել երաժշտին: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։
Ոստիկանները հայտարարել են, որ իրավախախտը անօթեւան տղամարդ է, որը, ամենայն հավանականությամբ, տառապում է հոգեկան հիվանդություններով։ Հայտնի չէ, թե ինչպես է Սթենը հայտնվել տանը, բայց Էմինեմը, ով արթնացել եւ տեսել է կողքին կանգնած անձնավորությանը, սկզբում իմացել է զարմիկն է: Ռեփերը հարցրել է, թե ինչ է իրեն պետք, իսկ ի պատասխան՝ լսել է. «Եկել եմ քեզ սպանեմ»։
Դրանից հետո երաժիշտը հանցագործին դուրս է բերել տանից՝ անցկացնելով մի քանի սենյակներով, եւ հանձնել անվտանգությանը։
Ժամանելով դեպքի վայր՝ ոստիկանը տեսել է գետնին ընկած Հյուզի դեմ պայքարող թիկնապահին։ Հարձակվողի մոտ զենք չի եղել։ Ավելի ուշ պարզվել է, որ Էմինեմի տուն նա ներխուժել է աղյուսով կոտրելով պատուհանը։ Հաղորդվում է նաեւ, որ Հյուզը սկզբում իրեն անվանել է ռեփերի ընկեր, որը բնակվում է մոտակայքում։