Հայստանում հեղափոխութունից հետո նոր իշխանութունների թիրախում հայտնվեց դատական համակարգը, դատավորները ներկայացվում էին իբրև նախորդ իշխանությունների քաղաքական կամքի հլու-հնազանդ կամակատարներ և դատական վճիռներ դակողներ: Նոր Հայաստանում մի շարք ռեզոնանսային դատական գործեր մեկնարկեցին, որոնց կենտրոնում հենց նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն էին, և ուշագրավն այն է, որ նախկին պաշտոնյաներին դատելու «սուրբ» գործը պատահականորեն մակագրվում էր մշապես նույն դատավորական կազմի՝ իշխանությունների «լյուբիմչիկներին»: Էլ ավելի ուշագրավ է, որ այդ դատավորների ֆինանսական դրությունը կտրուկ բարելավվել է՝ իշխանահաճո դատական վճիռներ կայացնելու ֆոնին, սակայն իշխանության եկած նախկին ընդդիմադիրների համար նրանք այլևս քաղաքական վճիռներ դակողներ չեն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին երկու տարիների ընթացքում առավել ռեզոնանսային դատական գործերում ներգրավված՝ նախկիններին դատող դատավորների ունեցվածքը, որը վերջիններս հայտարարագրել են՝ ներկայացնելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Մարտի 1-ի գործի անջատված մասը, որում ներգրավված է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քննելու է դատավոր Վարդան Գրիգորյանը։  Նրա 2018-ի թվականի հայտարարագրի համաձայն՝ Երևանի դատարանում պաշտոնը ստաձնելիս, Գրիգորյանն ուներ երկու բնակարան, Nissan Teana մակնիշի մեքենա, 2,1 մլն դրամ ու 660 դոլար։ 2019 թվականին Գրիգորյանի բնակարանների թիվը կտրուկ ավելացել է` հասնելով 3-ի, բացի այդ, նա ձեռք է բերել նաև Lexus մակնիշի ավտոմեքենա: Եկամուտները 2019-ն կազմել են 13 միլիոն դրամ, 3500 ԱՄՆ դոլար: 

Այսօր Մարտի 1-ի գործը քննում է դատավոր Աննա Դանիբեկյանը: 2018 թվականին նրա փոխառությունները կազմել են 17մլն, 10մլն և 4մլն դրամ։ Դրամական միջոցները 3 մլն-ից նվազել են 2 մլն, սակայն աճել են եկամուտները՝ 9,885,776.00 դրամ, որից 6,135,824.00 դրամն աշխատանքից ստացված վարձատրությունն է, իսկ մնացածը՝ փոխառությունները։ 


Քրեական գործը, որով անցնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, քննում է դատավոր Վահե Միսակյանը: Վերջինս 2018 թվականին հայտարարագրել էր 3,900,000.00 ՀՀ դրամ արժողությամբ MAZDA 6 2.5 L ավտոմեքենան, 3,500,000.00 ՀՀ դրամ, 5,000.00 ԱՄՆ դոլար:  Իսկ ահա 2019-ին դատավորը Երևանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան: Բացի այդ, որպես այլ եկամուտ է նշվում 2 միլիոն դրամը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որը վերջերս մերժեց ՊեԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, 2018-ին հայտարարագրել էր 2,400,000.00 ՀՀ դրամ, 2,500.00 ԱՄՆ դոլար և 150,000.00 ռուբլի: Հարկային տարում նրա եկամուտները կազմել են 9,648,732.50 ՀՀ դրամ, միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ դատավորը որպես նվիրատվություն հայտարարագրել է նաև 200,000.00 ռուբլի և ևս 100 հազար ռուբլու նվիրատվություն ոմն Հովսեփյան Արայից՝ արդեն 2019 թվականին: Բացի այդ 2019-ին Մարաբյանը նույնպես ձեռք է բերել բնակարան, սակայն արդեն Ավան վարչական շրջանում: 

Մանվել Գրիգորյանի գործը քննող՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2018-ի համեմատ նույնպես կտրուկ բերելավել է իր սոցիալական դրությունը: Մասնավորապես՝ նա ձեռք է բերել բնակարան և կայանատեղի Արաբկիր վարչական շրջանում: Հետաքրքիր է նաև, որ իբր այլ եկամուտ դատավորը նշել է 2 միլիոն դրամը, որը ստացել է Հայաստանի Հանրապետությունից, թե որ ծառայությունների համար՝ հասկանալի չէ: 

Վերջերս էլ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործն էր մակագրվել դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Այս դատավորը հայտնի է նրանով, որ բավարարել էր Արա Մինասյանի՝ Միքայել Մինասյանի հոր, կալանավորման միջնորդությունը: Բացի Միքայել Մինասյանի, Արա Մինասյանի և Վահագն Հարությունյանի գործերը, դատավոր Արտուշ Գաբրիելյանին են բաժին հասել նոր Հայաստանի մնացած աղմկահարույց դատական գործերի մեծ մասը։ Մասնավորապես, մամուլում առկա տեղեկատվության համաձայն` դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը։ Գաբրիելյանի պարագայում, սակայն, առավել ուշագրավ է ոչ թե իր, այլ իր կնոջ հայտարարագիրը: Վերջինս, նշելով ընդամենը կես միլիոն դրամի աշխատավարձ, միևնույն ժամանակ հայտարարագրել է շուրջ 34 միլիոն դրամի դրամական միջոց:

Ինչպես տեսնում ենք, ռեզոնանսային քրեական գործերի կենտրոնում հայտնված իշխանության սրտի դատավորների ֆինանսական վիճակը կտրուկ բարելավվել է, սակայն, իհարկե բաց է մնում այն հարցը, թե ինչպես դատավորի աշխատավարձով ապրող անձինք կարող են բնակարաններ գնել նորակառույց շինություններում, թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերել և ինչն էլ ավելի հետաքրքիր է՝ ստանալ նվիրատվություններ անհասկանալի աղբյուրներից: Առնվազն տարակուսելի է, որ այս հանգամանքը չի գրավել պատկան մարմինների ուշադրությունը, այն պարզ պատճառով, որ հենց օրվա իշխանություններն էին ամեն առիթով հայտարարում դատական համակարգում առկա