Աշակերտների մոտ անխուսափելիորեն մասսայական ագրեսիվ վարքի դրսևորումներ են առաջանալու,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան, կրթական փորձագետ Արմինե Դավթյանը։
Ուսումնական տարվա մեկնարկից հետո «Փաստինֆո»-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ կորանվիիուսային վարակով պայմանավորված հանրակրթական դպրոցներում ԿԳՄՍ նախարարության կողմից ներմուծված վարքականոնը բացասաբար է անդրադառնում մասնավորապես տարրական դասարաններում սովորող աշակերտների վրա։ Վերջիններս դասարան մուտք գործելուց հետո պարտադրված են ժամեր շարունակ նստած մնալ, անգամ դասամիջոցներին թույլ չի տրվում վեր կենալ ու քայլել։ Երեւանի կենտրոնում գործող դպրոցներից մեկում անգամ գրանցվել է տղա երեխայի ուշագնացության դեպք։