«Պատերազմին սպասելու առումով մեզ շատ բան պետք չէր, ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և, ընդհանուր առմամբ, ղեկավարների վերջին օրերի և ամիսների հայտարարություններին և մեզ համար պարզ էր եղել․ այո‘, պատերազմ մենք սպասում էինք։ Պաշտպաության բանակը առավոտյան 07։00-ին արդեն պատրաստ էր պատերազմի»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հովհաննիսյանը։

Ասուլիսին ԱՀ նախագահը հաստատեց, որ հայկական կողմը ունի կորցրած դիրքեր․ « Կորցրած դիրքերը հիմնականում Թալիշի ուղղությամբ են և հարավային թևի»։