Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով, և ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով:
Խնդրում և հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։