Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասված վերջին հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են: Այս մասին հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:
Նա նաև հայտարարեց, որ Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում։
«Տարհանվել են մի քանի գյուղեր, որոնք սահմանամերձ են և գտնվում են ճակատից մի քանի կմ հեռավորության վրա։ Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում»,- ասաց Մարտիրոսյանը: