Հայաստանից դուրս ապրող հայեր ջան: Donation Հայաստան ուղարկելուց առաջ, խնդրում եմ ճշտեք, տվյալ երկրում որտեղ ապրում եք, կա match անելու պռակտիկան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է օգտատեր Հրաչ Բարխուդարյանը:
 
«Ի՞նչ ա դա նշանակում։
Օրինակ Միացյալ Նահանգներում կան մոտ 3-4 տասնյակ ընկերությունների, որոնք իրենց աշխատակիցների կողմից արված Donation-ները կրկնապատկում են, կամ՝ եռապատկում։
Օրինակ եթե դուք որոշել եք հիմնադրամ ուղարկել 5,000 դոլլար ու աշխատում եք Bank Of America-ում, ձեր ուղարկած գումարին ավելանալու ա ևս 5000 դոլլար արդեն ձեր գործատուի կողմից։
Եթե անգամ դուք նման ընկերությունում չեք աշխատում, ձեր շրջապատում հարց ու փորձ արեք, ոնց էլ չլինի հայեր կլինեն, որոնք կկարողանան տեղում էդ ընկերությունների աշխատակիցների օգնությամբ նման բան կազմակերպել։
Եկեք մաքսիմալ արդյունավետ դարձնենք՝ փող շատ շատա պետք»,- գրել է նա։