Այսօր մեր ուսուցիչները քաղում են իրենց աշխատանքի հիացական արդյունքը, որ ապացուցովում է մեր յուրաքանչյուր զինվորի ամենժամյա սխրանքով։ Այսօր ավելի քան ակնհայտ է մեր ուսուցչի դաստիարակած վեհ սերնդի հայրենասիրությունը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Խոսելով այս օրերին ՄԻՊ աշխատանքի մասին` Թաթոյանը նշեց, որ դրանք եղել հստակ, թիրախային. «Մեր նպատակն է եղել պարզել Ադրբեջանի իրականացրած հարձակումների եւ թուրքական հայտարարությունների տրամաբանությունը, որովհետեւ սա ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների, առողջության իրավունքի եւ կատարվող ավերածությունների հետ»,- ասաց նա, ապա հավելեց. «Չափազանց կարեւոր է ցույց տալ այդ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետեւ այստեղ ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը եւ ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը»։

Արման Թաթոյանը նշեց, որ թշնամին ԱԹՍ-ներով հարձակվել է այն քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ կան մարդկային կուտակումներ.

«Գեղարքունիքի մարզում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակորդի հարվածներն իրականացվել են ուշ երեկոյան կամ գիշերային ժամերի, երբ մարդիկ հիմնականում տանն են կամ քնած։ Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԹՍ-ներով հարձակումները ցույց են տալիս այն քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ կան մարդկային կուտակումներ, կամ որտեղ ավտոբուսներ են, բնակելի տներ։ Սա նշանակում է, որ այդ հարձակումները նպատակ ունեն հնարավորինս շատ վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը»։