«Կանադան եւ Մեծ Բրիտանիան կրկին կոչ են անում դադարեցնել շարունակվող ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում եւ դրա շուրջ: Այս մասին ասվում է Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանի եւ Դոմինիկ Ռաաբի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք հատկապես մտահոգված ենք բնակելի տարածքների գնդակոծման մասին հաղորդագրությունների կապակցությամբ եւ ցանկանում ենք ցավակցել զոհվածների ընտանիքներին: Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունները եւ հետեւեն հրադադարի մասին համաձայնագրին:
Մենք վճռականորեն սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին եւ երկու ազգերի ընկերներին կրկնապատկել իրենց ջանքերը` ռազմական գործողությունների ավարտին աջակցելու եւ զերծ մնալու գործողություններից, որոնք կարող են սրել ճգնաժամը:
Հասունացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ժամանակը: Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով: Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ` առանց նախապայմանների այդ նպատակի իրականացման ուղղությամբ աշխատելու համար»: