Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի իրականացրած վանդալիզմին նույնպիսի վանդալիզմով չի պատասխանելու: Այս մասին հոկտեմբերի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության պատասխանը տալուն:
«Զինվորականները շատ լավ գիտեն իրենց անելիքը, գիտեն, թե որ փամփուշտը, արկը որտեղ օգտագործեն, որպեսզի լինի առավել արդյունավետ: Եթե պատասխանը ոմանք ակնկալում են նույնպիսի վանդալիզմ, միանշանակ դա չենք անելու, որովհետև մեր ձեռագիրը չէ»,- ասաց Հովհաննիսյանը: