Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Մշակույթի կենտրոնը հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած փոքրիկներին: Պարի, նկարչության ու կավագործության սենյակներում երեխաները հագեցած օր անցկացնելու և դրական լիցքեր ստանալու հնարավորություն են ունեցել: Նախարարության հոգեբաններն օրեր շարունակ աշխատում են արցախցի երեխաների հետ: Արտթերապիան լավագույն միջոցներից մեկն են համարում՝ փոքրիկների հուզական ֆոնը կարգավորելու համար: Արցախցի երեխաների այցերն ԱԻՆ Մշակույթի կենտրոն պարբերական բնույթ են կրելու:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։