ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը Չինաստանի Գուանդունի հարավային նահանգի ռազմակայան այցի ընթացքում զինծառայողներին կոչ է արել պատրաստվելու պատերազմի եւ ցուցաբերելու լիակատար նվիրվածություն եւ հուսալիություն: Ինչպես հաղորդել է Xinhua գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ծովային հետեւակի զորամիավորմանը հղած իր կոչում:
«Անհրաժեշտ է բոլոր մտքրերը եւ ուժերը կենտրոնացնել պատերազմի նախապատրաստմանը, բարձր մարտական պատրաստության վիճակի ապահովմանը»,- մեջբերում է անում նրա խոսքից գործակալությունը: Ինչպես նշել էՍի Ծինպինը, «ծովային հետեւակի զորամիավորումն էլիտային ստորաբաժանում է, որն իր ուսերին է կրում պետական ինքնիխշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, երկրի շահերի պաշտպանության չափազանց կարեւոր խնդիրը»:
Նա նաեւ կոչ է արել ակտիվացնելու ջանքերը զորամիավորման փոխակերպման եւ նրա մարտունակության բարձրացման համար՝ հզոր բանակ ստեղծելու նպատակով: Նրա խոսքով՝ ծովային հետեւակի զորամիավորման պատրաստումը պետք է համապատասխանի երկրի զարգացման եւ անվտանգության ապահովման ռազմավարությանը:. Իր կոչում ՉԺՀ-ի ղեկավարը նաեւ նշել է, որ զինծառայողները «պետք է լինեն կարգապահ, երաշխավորեն լիակատար նվիրվածություն, անշահախնդրություն եւ հուսալիություն»: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը Գուանդունի նահանգ է ժամանել Շենչժենի՝ երկրում առաջին հատուկ տնտեսական գոտու ստեղծման 40-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: