Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կոչ է արել երկրի բանակին պատրաստվել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ պատերազմին: Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

 

 

«Ստեղծված իրավիճակը, երբ ազգային վերամիավորման համար մեծ պատերազմը արդեն մոտ է, պահանջում է, որպեսզի Կորեայի ժողովրդական բանակի բոլոր ստորաբաժանումները դառնան պատերազմին լիովին պատրաստ գվարդիա»,- մեջբերում է գործակալությունը Կիմ Չեն Ինի խոսքերը:

 

 

Ավելի վաղ Հյուսիսային Կորեային իշխանությունները սպառնացել էին Հարավային Կորեային «ամենադժբախտ վերջաբան», եթե երկիրը միանա ԱՄՆ-ին Փխենյանի դեմ «ագրեսիվ պատերազմում»: