«Новости Армении» տելեգրամյան ալիքում Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում տուժածներին օգնություն տրամադելու նպատակով իրականացվում է դրամահավաք։ Ինչպես հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը, էջն առաջարկում է դրամական օգնությունը փոխանցել 4890 4947 0987 4051 քարտային հաշվին։

Հատկանշական է, որ Telegram-ում նույն քարտային հաշվին գումար փոխանցելու կոչով հանդես է գալիս նաև ադրբեջանական «Азербайджан | Новости» ալիքը՝ իբրև աջակցություն Ադրբեջանի քաղաքացիներին։ Ստացվում է, որ նույն քարտային հաշվին փոխանցումներ են արվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։

Քարտային հաշիվը, որին փոխանցվում են գումարները, պատկանում է VIZA միջազգային դրամական փոխանցումների անդամ QIWI դրամապանակին։

 

հաշիվ

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ևս մեկ անգամ հորդորում է խաբեություններից խուսափելու համար՝ փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի ֆոնդերին։