Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:
«Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում արցախցի ռազմագերիներին, որոնցից մեկը տարեց քաղաքացիական է: Մենք արդեն ունենք այսպիսի պատերազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է: Ահա ադրբեջանական աղբյուրով ապացույցը»,- գրել է Բեգլարյանը: