Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Այս մասին գրառում է կատարել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և իսլամիստ վարձկանների մասնակցությամբ սանձազերծված պատերազմի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
«Շնորհակալություն հայտնելով պարոն Միլոնովին դժվարին ժամանակաշրջանում Արցախ այցելելու համար, իմ խոսքում ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը՝ դեպի խաղաղություն տանող բանակցությունների ընթացքում և հակամարտության կարգավորման գործընթացում»,-գրել է նա։