Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում ակտիվացնել ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ:
Փայլանի խոսքով, քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները պետք է դադարեցվեն, պետք է անել ավելին այս պատերազմը կանգնեցնելու համար: