Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ-ն օնլայն քննարկում է անցկացրել միջանկյալ քննությունների անցկացման վերաբերյալ, ուսանողներից մեկն ասել է.
- Ես շատ մոտ մարդ եմ կորցրել, ի վիճակի չեմ քննություն տալ»։
ԵՊՀ ռեկտորի պատասխանը.
- Եթե քննությունը լինի հունվարին' կորուստդ կվերադառնա՞...
Ուսանողներից մեկն ասել է.
- Վարձիս գումարը փոխանցել եմ հիմնադրամին, դրա համար չեմ մուծել վարձս:
Ռեկտորի պատասխանը.
- Մեր հաշվին լավությու՞ն եք անում ուրիշին:
- Վստահ եմ իմ փոխարեն Դուք էլ նույն կերպ կվարվեիք:
- Ես ոչ մեկին իմ հաշվին լավություն չեմ անի...