Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի անմիջական ռազմական միջամտության արդյունքում Թուրքիայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 300 մարդ, հայտնում է IA Realist-ը: «Պատերազմի ամբողջ ընթացքում զոհված թուրք զինծառայողների մարմիններով 4 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ արդեն ուղարկվել են Բաքվից Թուրքիա: Առավել «պահպանողական» գնահատականներով՝ թուրքական բանակը կորցրել է ավելի քան 300 զինծառայող: Մենք խոսում ենք էլիտար հատուկ նշանակության ջոկատների սպաների մասին, ովքեր երկար տարիներ պատրաստվել են այս պատերազմին: Հատկանշական է, որ թուրքական հատուկ նշանակության ջոկատայիններից շատերը խոսում են ռուսերեն և հայերեն: Թուրքիայի ռազմաօդային ուժերը պարբերաբար օդից հարվածում են իրենց զինվորականներին՝ թիրախում ունենալով Արցախի Պաշտպանության բանակի դիրքերը», - ասում է աղբյուրը: