Հայտնի հեռուստահաղորդավար Կարին Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՄԵՆՈՒԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-
Իմ հերոս որդի....
աչքերիդ մեջ աշխարհում ոչ մի տեղ չկրկնվող Վանա ծովի կապույտ կարոտն էր, հոգուդ մեջ Նեմրութի անմահ աստվածների վրեժը.......
Երդվում եմ՝ աշխարհի ոչ մի բանակցություն քեզնից չի խլի արյունովդ սնած Արցախիս հողը»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մենուա Հովհաննիսյանին արժանացրել է «Արցախի հերոս» կոչման: