ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է Հայաստանի դիրքորոշումը, ըստ որի՝ մեր երկիրը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց որևէ նախնական նախապայմանների: «Ինտերֆաքս»-ը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է, թե նա հնարավոր համարո՞ւմ է հայ-թուրքական հաշտեցումը ինչ-որ փուլում, թե՞ արդեն ամեն ինչ կորսված է:
«Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն առանց որևէ նախնական նախապայմանների: Իհարկե, այս իրադարձությունները, այս պատերազմը լարվածություն են ավելացնում հարաբերություններում, բայց, ինչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ՝ Թուրքիայի դեպքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: