Մենք ունենք ապացույցներ, տիրապետում ենք տեղեկությունների, թե ինչպես են Ադրբեջանում գտնվող թուրքական F-16-երը կիրառվել մարտական գործողություններում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Խոսելով մեր ԱԹՍ-ների կիրառմանը, ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ դրանց կիրառությունը քանակապես մեծ չէ, բայց դրանք իրենց դերակատարությունն ունեն։
«Եթե կարիք լինի այդ կիրառությունների նորանոր ապացույցների, կներկայացնենք»,- նշեց նա և հավելեց, որ մեր ռազմական հետախուզությունը փայլուն տիրապետում են իրավիճակին: