Ապրիլի 1-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քթոսկրի կոտրվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա Սուսաննա Խ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ ապրիլի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նշված շենքի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, նրան բռունցքով հարվածել և վնասվածքը պատճառել է 37-ամյա Աշոտ Դ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: