Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը: «Սանտա-Կոլոմա»-ի դեմ հանդիպմանը փոխարինման դուրս եկած Արտակ Գրիգորյանը վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել դաշտը:

Լրագրողների հետ զրույցում հայկական թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ ֆուտբոլիստը կոտրել է քիթը:

«Եթե չեմ սխալվում Արտակ Գրիգորյանը կոտրել է քիթը և ստիպված փոփոխություն արեցինք: Պատասխան խաղին ֆուտբոլիստը չի լինի»,- ասաց մարզիչը: