![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/234727.png&w=300&h=200&mt=1604333275)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային խորհրդարանական ընտրություններում իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրանց: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը:
Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Գախարիայի միջև հեռախոսազրույցը կայացել է այսօր:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ: