Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

Ալիևը շնորհավորել է Էրդողանին ՏԻՄ ընտրություններում տարած վստահ հաղթանակի կապակցությամբ, իսկ «եղբայրական թուրք ժողովրդին ցանկացել է բարգավաճում և առաջընթաց»: Թուրքիայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին շնորհավորանքների և ուշադրության համար:

 

Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հարցեր: