Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարներին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

 

«Շնորհավորական ուղերձներում ընդգծվում է, որ Մեծ հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր, անգին սեփականությունն է, որոնք ուս-ուսի մարտնչել են դաժան թշնամու դեմ և աշխարհը փրկել նացիզմից, և այսօր մեր պարտքն է սրբորեն պահպանել մեր ընկած հերոսների հիշատակը, հոգածությամբ շրջապատել պատերազմի վետերաններին, թույլ չտալ անցյալի ողբերգական իրադարձությունների կրկնվելը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

Պուտինն ընդգծել է, որ «Հայրենական մեծ պատերազմի տարիներին կոփված եղբայրական բարեկամությունը, այսուհետև էլ կնպաստի մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը և արժանի օրինակ կծառայի ներկա ու ապագա սերունդների համար»: