Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ-ի երկրների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ձեզ հավաստել, հարգելի գործընկերներ, 2015 թվականի մայիսին Մոսկվա այցելելու հրավերը՝ Հաղթանակի տարեդարձի առթիվ հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար»,-ասել Է ՌԴ-ի նախագահը՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում ելույթ ունենալով ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների նիստում: