Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ երկու աշխատակիցների գործուղել է Մոսկվա՝ ԵԱՏՄ երկրների փորձագետների նիստին մասնակցելու: Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի պետ

Ֆելիքս Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների

կազմակերպման և հսկողության բաժնի պետ Սենիկ Ներսիսյանին 2022 թվականի հուլիսի 17-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)' Եվրասիական

տնտեսական միության անդամ պետությունների փորձագետների հերթական նիստին մասնակցելու նպատակով:

2. Ֆելիքս Մելքոնյանի և Սենիկ Ներսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության

2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում

Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: