ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիայի լրագրող Աշոտ Գևորգյանի ձերբակալումն անվանել է սադրանք։
«Չեմ բացառում, որ սա հերթական սադրանքն է՝ կապված Երեւանում անցկացվող ռուս-հայկական մեդիաֆորումի հետ։ Սա նրանց սադրանքն է, որոնք ուզում են փչացնել հարաբերությունները երկու երկրների միջև։ Իսկ Արեւմուտքի կողմից մեծ գումարներ է ներդրվել դրա մեջ։
Ակնհայտ է, որ վերջին շրջանում ակտիվացել են դրան ուղղված ուժերը։ Ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը յուրաքանչյուրի բացարձակ իրավունքն է» կարգախոսով եկած իշխանությունը արտոնում է լրագրողների նկատմամբ հետապնդումները և արգելափակում է տեղեկատվության տարածումը»,– գրել է նա և մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը․
«Ես ոչ կոռեկտ ցանկացած մեկնաբանություն դատապարտում եմ, նաև հարգում եմ կարծիք արտահայտելու յուրաքանչյուրի իրավունքը: Ինչպես տեսնում եք, Հայաստանում նույնիսկ ֆեյքերի կարծիք արտահայտելու իրավունքը լրջորեն պաշտպանված է»։