Մոսկվան հրավիրագիր Է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ մասնակցելու ֆաշիզմի նկատմամբ Հաղթանակի 70-ամյակի առթիվ կազմակերպվելիք հանդիսություններին:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

 

«Իհարկե, հրավիրագիր ուղարկել ենք»,-ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: