Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Կանադան 2015 թվականին համատեղ ռազմապատմական նախագիծ կգործարկեն ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ռուսական ավիացիոն ընկերություն» ասոցիացիայի տնօրեն Սերգեյ Բարանովը:
«Եկող տարի մենք պատրաստվում ենք գործարկել «Ալյասկա-Սիբիր» ռուս-ամերիկա-կանադական համատեղ նախագիծը»,-ասել է նա:
Նախագծի նպատակը Ալյասկա-Սիբիր օդային ուղեգծի վերաբերյալ հիշողության վերականգնումն Է: 1941 թվականի աշնանը կնքվել Էր համաձայնագիր, որին համապատասխան՝ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան պարտավորվել Էին «լենդ-լիզով» ԽՍՀՄ-ին մատակարարել զենք, տրանսպորտ, նյութեր ու պարենամթերք:
1941-1945 թվականներին մատակարարվել Է, մասնավորապես, 18 հազար 297 միավոր ինքնաթիռ. 14 հազար 126 տարատեսակ ինքնաթիռներ՝ ԱՄՆ-ից եւ 4 հազար 171 կործանիչ՝ Մեծ Բրիտանիայից: Օդային մատակարարումների վերաբերյալ որոշումն ընդունվել Էր 1941 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ցամաքով եւ ծովով փոխադրումների վտանգավորության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: