Մայիսի 9-ի զորահանդեսին ներկա գտնվելու հրավերներ են ուղարկված 68 պետությունների ղեկավարների, նրանցից 26-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել Է «Հաղ թանակ» ռուսական կազմկոմիտեի նիստում:
«Հրավերներ են ուղարկվել 68 պետությունների ղեկավարների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրամիության ղեկավարներին,-ասել Է նա:-Մարտի 16-ի երեկոյի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 26 պետությունների ղեկավարներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրախորհրդի ղեկավարները»: Լավրովը նշել Է, որ 2010 թվականին, երբ նշվում Էր Հաղթանակի 65-ամյակը, հանդիսություններին մասնակցել են 28 պետությունների ղեկավարներ:
«Նրանց թվում, ովքեր արդեն համաձայնություն են տվել, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն Է, Հնդկաստանի, Հարավաֆրաիկյան Հանրապետության, Վիտենամի, Մոնղոլիայի նախագահները, Կուբայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները»,-ճշտել Է Լավրովը: «Մայիսի 9-ի զորահանդեսին ներկա կլինեն Չեխիայի նախագահը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրախորհրդի ղեկավարները»,-հավելել Է նախարարը:
Լավրովն ասել Է, թե Հաղթանակի 70-ամյակի առթիվ հանդիսությունների օրերին Մոսկվա այցելելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշումն առանձնակի կարեւորություն ունի: «Այդ միջոցառումներին նրա մասնակցության պարամետրերը ճշտվում են»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը: