Հայրենական մեծ պատերազմի ուկրաինացի վետերանները հրավեր են ստացել մասնակցելու Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Նորությունների ռուսական ծառայությանը» պատմել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Վետերաններ են հրավիրված Ուկրաինայի տարբեր մարզերից, տարբեր հյուպատոսական օկրուգներից, այդ թվում նաեւ արեւմտյան, կենտրոնական եւ հարավարեւմտյան Ուկրաինայից»,- նշել Է Լուկաշեւիչը: Նրա խոսքով՝ պատերազմի վետերաններին ու մասնակիցներին ուղեւորության ընթացքում կկարողանան ուղեկցել ազգականները:
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմում ՈՒՆԻԱՆ գործակալությանը պատմել են, որ պետության ղեկավարը Մոսկվայի հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու հրավեր չի ստացել:
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կկարողանան Հաղթանակի զորահանդեսին գալ միայն հրավիրատոմսով: Ռուսաստանի յուրաքանչյուր տարածաշրջանից միջոցառմանը ներկա կլինի մեկական մարդ՝ ուղեկցողի հետ: Ընդամենը Մայիսի 9-ին Կարմիր հրապարակի տոնակատարությանը սպասվում Է շուրջ 5 հազար հյուրերի ներկայություն: Դրա հետ մեկտեղ Հաղթանակի 70-ամյակի պատվին կազմակերպվող միջոցառումների տոնակատարությանը կկարողանան մասնակցել բոլոր վետերանները:
Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի պատվին զորահանդեսներ կանցկացվեն Ռուսաստանի 25 քաղաքներում: Կարմիր հրապարակի միջոցառումներին կմասնակցեն 194 միավոր զրահատեխնիկա, 150 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, 14 հազար զինծառայող: Ավելի վաղ հանդիսություններին մասնակցելուց հրաժարվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Մոսկվա չեն ժաման նաեւ Իսրայելի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի նախագահները: