Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով ժամանել Է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին եւ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, ՀՀ նախագահի օդանավը վայրԷջք Է կատարել ՌԴ մայրաքաղաքի «Վնուկովո-2» օդանավակայանում:
Ֆաշիզմի դեմ հաղթանակի կապակցությամբ հոբելյանական հանդիսություններին ավանդաբար հրավիրվում են բազմաթիվ պետությունների ղեկավարներ: Մեծ Հաղթանակի 70-ամյա հոբելյանին մասնակցելու հրավերներ են ստացել արտերկրի 68 ղեկավարներ, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, Եվրամիության ու Եվրախորհրդի ղեկավարները:
Ավելի վաղ ՀՀ նախագահը խոստացել Է, որ անպայման Մոսկվայում մասնակցելու Է Հաղթանակի հոբելյանին նվիրված միջոցառումներին: