Անգելա Մերկելը «երկար ժամանակ տատանվում Էր», բայց ի վերջո որոշում Է ընդունել չմեկնել Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հաղորդել Է Die Zeit-ը՝ վկայակոչելով նրա շրջապատից մի աղբյուրի: Գերմանական թերթի տվյալներով՝ ֆեդերալ կանցլերը որոշումը կայացրել Է մի քանի օր առաջ: Անցյալ ամռանը Վլադիմիր Պուտինը նրան հրավիրել Էր Մոսկվա Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը, սակայն Մերկելն այն ժամանակ հրավերն անպատասխան Էր թողել:
Die Zeit-ի տվյալներով՝ դրա պատճառը Ռուսաստանի դերն Է ուկրաինական հակամարտության մեջ: Այցը կլիներ վիրավորանք Ուկրաինայի կառավարությանը, նշել Է հրատարակությունը՝ հավելելով. դժվար Է պատկերացնել, որ Մերկելը մասնակցում Է զորահանդեսին, որտեղ ներկայացված կլինեն տանկեր, որոնք, «հնարավոր Է, օգտագործվում են Արեւելյան Ուկրաինայում»:
Die Zeit-ը նշում Է, որ սկանդալից խուսափելու համար Անգելա Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 10-ին եւ Պուտինի հետ մեկտեղ կայցելի Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզման:
Մերկելի որոշումը Die Zeit-ը համարում Է «բեկումնային պահ»:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ Հաղթանակի օրվա առթիվ միջոցառումներին Մոսվա Էին ժամանում արեւմտյան շատ ղեկավարներ: Մասնավորապես, Մերկելն այդ առիթով Ռուսաստանի մայրաքաղաք Է այցելել 2010 թվականին: