Մոսկվայում մարտի 5-8-ը տեղի կունենա Շոկոլադի սալոն, որը կհավաքի շուրջ 70 մասնակիցների 12 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից եւ Հայաստանից: Ինչպես հայտնել են միջոցառման կազմակերպիչները, այցելուները կկարողանան տեսնել շոկոլադե զգեստներով ցուցադրաքայլք եւ հանդիպել հռչակավոր շոկոլադագործների հետ ամբողջ աշխարհից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

 

«Մոսկվայի հինգերորդ Շոկոլադի սալոնը տեղի կունենա 2016 թվականի մարտի 5-8-ը Կրասնայա Պրեսնյայի Ցուցահանդեսային կենտրոնում: Ամենաընդգրկուն փառատոնն այցելուներին կուրախացնի բազմազան ծրագրով. շոկոլադե զգեստների հռչակավոր դեֆիլեով, աշխարհի ամենահայտնի շոկոլադագործների հետ հանդիպմամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Մոսկվա փառատոնի հրուշակագործներ եւ շոկոլադագործներ կժամանեն Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հայաստանից եւ այլ երկրներից: Ցուցահանդեսում կներկայացվեն նաեւ կակաո արտադրող երկրներ՝ Կոտ դ’Իվուարը, Գանան, Կամերունը, Մադագասկարը եւ Կոլումբիան:

 

Թվով հինգերորդ ռուսաստանյան սալոնը կդառնա ամենախոշորը: Նախնական գնահատումներով՝ ցուցադրանքը դիտելու կայցելի ավելի քան 30 հազար մարդ, ինչը կրկնակի ավելի Է, քան 2015 թականին: