Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ Ղարաբաղ այցելելու հրավերներ է ուղարկել Բարաք Օբամային, Վլադիմիր Պուտինին և Ֆրանսուա Օլանդին: Նախագահ Սահակյանն այս մասին հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:

 

«Մեր կարծիքով, համանախագահ երկրների ղեկավարները չեն կարող լրջագույն հաջողությունների հասնել' զբաղվելով մի երկրի, մի ժողովրդի ճակատագրով առանց անմիջական շփումներ ունենալու այդ երկրի հետ: Այսօր էլ գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից իրականացվող աշխատանքներում ամենամեծ բացերից մեկը հենց կայանում է դրանում»,- հայտարարել է Բակո Սահակյանը «Ամերիկայի ձայն»-ի «Խաղաղ կյանքը պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմի հեղինակներին: