Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մի խումբ մասնակիցների:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հայկական կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչների այցելություններն Արցախ եւ այստեղ տարբեր միջոցառումների կազմակերպումը կրում են ավանդական բնույթ՝ արժեւորելով դրանք կառուցողական քաղաքական երկխոսության պահպանման եւ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյուններից: