Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը շնորհավորել է Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասին արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՍԻՐԻԶԱ կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Նա նաև կառավարության արագ ձևավորման կոչ է արել, հայտնում է LifeNews-ը:
Ցիպրասը պատրաստակամություն է հայտնել ստեղծել կառավարություն' «Անկախ հույների» հետ կոալիցիայի կազմում:
Նա երախտագիտություն է հայտնել հույն ժողովրդին, որ վստահել են իրենց և կրկին քառամյա մանդատ տվել:
«Ես երախտագիատություն եմ հայտնում հույն ժողովրդին այն բանի համար, որ նա մեզ երկիրն այդքան երկար կառավարած կոռուպցիոն ռեժիմին վերջ տալու հստակ մանդատ տվեց»,- ասել է ՍԻՐԻԶԱ-ի առաջնորդը' ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև Աթենքի Կլավտմոնաս հրապարակում:
«Ելքը ճգնաժամից չի կարող գալ հրաշագործությամբ, սակայն հնարավոր է մեր պլանով»,- նշել է Ցիպրասը: